ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իսկ Ար­ցա­խի՞ն ին­չու շնոր­հա­կա­լու­թ­յուն չեք հայտ­նում

Իսկ Ար­ցա­խի՞ն ին­չու շնոր­հա­կա­լու­թ­յուն չեք հայտ­նում
01.12.2020 | 00:45

Օ­րերս Հա­յաս­տա­նի «ինք­նիշ­խան­նե­րը» խիստ խոց­վել էին, որ Ար­ցա­խում դպ­րո­ցա­կան­նե­րը շնոր­հա­կա­լու­թյուն էին հայտ­նել Ռու­սաս­տա­նին՝ ի­րենց դպ­րո­ցը վե­րա­նո­րո­գե­լու հա­մար։ Այդ մտա­հոգ­նե­րը գու­ցե ա­սեն՝ աշ­խար­հում կա՞ մի ծնող, որ իր ե­րե­խա­յին վա­ճա­ռի ու­րի­շին, հե­տո այդ ե­րե­խան շուռ գա ու շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նի։ Չկա։ Ար­ցա­խը ու՞մ պի­տի շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­ներ՝ ի­րեն մի գի­շե­րում գաղ­տա­գո­ղի վա­ճա­ռո­ղի՞ն։


Ե­թե շնոր­հա­կա­լու­թյուն եք պա­հան­ջում Ար­ցա­խից, ու­րեմն այս­քան տա­րի նրան խորթ, օ­տար եք հա­մա­րել, ձեր հայ­րե­նի­քի մաս չեք դի­տար­կել, դրա հա­մար էլ այ­սօր ակն­կա­լում եք «լա­վու­թյան» դի­մաց փոխ­հա­տու­ցում։ Սա դեռ մի կողմ, ոչ միայն թեթևու­թյամբ հայ­րե­նի­քի մի մա­սը տվել եք շան բե­րա­նը, այլև ի լուր աշ­խար­հի հայ­տա­րա­րել, թե դժ­բախտ, դժ­գույն, ան­պետք տա­րածք էր, ու՞մ էր պետք։ Հի­մա պա­հան­ջում եք, որ մա­զա­պուրծ ե­ղած մի թիզ հո­ղում իր կյան­քի ի­րա­վուն­քը վե­րա­հաս­տա­տած մար­դը ոչ թե շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նի ի­րեն ա­մեն ին­չով օգ­նող երկ­րին, այլ ե­րախ­տա­գի­տու­թյամբ լց­վի ի­րեն ան­պետք հա­մա­րո­ղի հան­դե՞պ։ Ի՞նչ ինք­նա­վա­րու­թյուն եք խա­ղում, Ար­ցախ կա՞ այ­սօր, թե՞ ինք­նա­խա­բեու­թյունն է­լի տե­սո­ղու­թյան հետ խն­դիր­ներ է ստեղ­ծել։ Ար­ցա­խը փա­թե­թա­վո­րած նվի­րել եք ու դեռ շնոր­հա­կա­լու­թյու՞ն եք ակն­կա­լում։


Նույն այս տրա­մա­բա­նու­թյամբ Հա­յաս­տա­նը պետք է շնոր­հա­կալ լի­ներ Ար­ցա­խին, որ այս­քան ժա­մա­նակ իր անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վորն է ե­ղել։ Ա­յո, ոչ թե Հա­յաս­տանն էր Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը, այլ Ար­ցա­խը Հա­յաս­տա­նի։ ՈՒ սա ա­պա­ցուց­վեց այս պա­տե­րազ­մում։ Կորց­րինք Ար­ցա­խը և ու­ղիղ նշա­նա­ռու­թյան տակ դրե­ցինք Հա­յաս­տա­նը, ո­րի սահ­ման­նե­րից մետր առ մետր այ­սօր ար­դեն տա­լիս ենք թշ­նա­մուն։ Ար­ցա­խը պա­հում էր Հա­յաս­տա­նի թի­կուն­քը, սահ­ման­ներն ա­նա­ռիկ էին այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ Ար­ցա­խը մերն էր։ Հի­մա Հա­յաս­տա­նում այլևս անվ­տանգ չենք կա­րող ապ­րել, ո­րով­հետև թշ­նա­մին կանգ­նած է մեր սահ­մա­նի հա­մա­րյա ողջ եր­կայն­քով, ու­ղիղ մեր քթի տակ։ Ա­վե­լին, նա կա­մաց-կա­մաց մխրճ­վում է մեր եր­կիր։ Հայ զին­վո­րը Ար­ցա­խի սահ­մա­նում պա­հել է նաև Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը և զոհ­վել ու հե­րո­սա­ցել է նաև Հա­յաս­տա­նի խա­ղաղ գո­յու­թյան հա­մար։ Երբ Հա­յաս­տանն ու Ար­ցախն ի­րա­րից ա­ռանձ­նաց­նում եք, ստա­նում եք այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը։ Այն­պես որ, հենց այդ «ինք­նիշ­խան­նե­րի» պատ­ճա­ռով է, որ այ­սօր կորց­րինք և՛ Ար­ցա­խը, և՛ Հա­յաս­տա­նի խա­ղա­ղու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը։ Այս փաստն ու­նե­նա­լու, հայ­րե­նազր­կու­մը հետևո­ղա­կա­նո­րեն ծրագ­րե­լու և ի­րա­գոր­ծե­լու հա­մար, ա­յո, կան մար­դիկ, ո­րոնք հաս­տատ «շնոր­հա­կա­լու­թյան» ար­ժա­նի են։ Եվ այդ յու­րօ­րի­նակ «շնոր­հա­կա­լու­թյու­նը» շու­տով կհն­չի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 11005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ